Աղվերան

Արարատ

ռեզորթ

հյուրանոց

Դրույթներ և պայմաններ

Ամրագրման պայմաններ

  • Ուղարկված հայտը համարվում է վերջնական ամրագրում: Կարճ ժամանակում Դուք կստանաք Ձեր ամրագրումը հաստատող ծանուցում հայտի մեջ նշված էլեկտրոնային հասցեով:
  • Երբ հյուրը անհատական ամրագրում է կատարում (մինչև 3 սենյակ), ապա որպես կանխավճար հյուրի ժամանումից 48 ժամ առաջ գանձվում է կացության 1-ին գիշերվա արժեքը, իսկ գումարի մնացած մասը՝ ժամանումից հետո (ցանկալի է մուտքի ժամանակ)։
    Եթե անհատական ամրագրումը (մինչև 3 սենյակ) կատարվում է ժամանելուց առաջ 48 ժամվա ընթացքում, ապա անմիջապես գործում է վերևում նշված կարգը:
  • Երբ հյուրը խմբային ամրագրում է կատարում (4 սենյակ և ավել, իսկ գիշերների քանակը չի գերազանցում 3-ը), նրա ժամանումից 30 օր առաջ գանձվում է պատվիրված սենյակների 1 գիշերվա արժեքը, իսկ գումարի մնացած մասը՝ ժամանումից հետո (ցանկալի է մուտքի ժամանակ)։
    Եթե խմբային ամրագրումը (4 սենյակ և ավել) կատարվում է ժամանելուց առաջ 30 օրվա ընթացքում, ապա անմիջապես գործում է վերևում նշված կանխավճարի կարգը:
  • Երբ հյուրը խմբային ամրագրում է կատարում (4 սենյակ և ավել, իսկ գիշերների քանակը 4 և ավել), ապա նրա ժամանումից 30 օր առաջ գանձվում է պատվիրված սենյակների ընդհանուր արժեքի 30% -ը, իսկ գումարի մնացած մասը՝ ժամանումից հետո (ցանկալի է մուտքի ժամանակ)։
    Եթե խմբային ամրագրումը (4 սենյակ և ավել, իսկ գիշերների քանակը 4 և ավել) կատարվում է ժամանելուց առաջ 30 օրվա ընթացքում, ապա անմիջապես գործում է վերևում նշված կանխավճարի կարգը:

Չեղարկման պայմաններ

  • Այն անհատական պատվերները (մինչև 3 սենյակ), որոնցից նախապես գանձվել է կանխավճար, կարող են առանց տուգանքի չեղարկվել կամ փոփոխման ենթարկվել հյուրի ժամանումից 48 ժամ առաջ։ Հակառակ դեպքում, որպես տուգանք պահվում է գիշերակացի առաջին գիշերվա արժեքը։
  • Բոլոր տեսակի խմբային պատվերները (4 սենյակ և ավել, իսկ գիշերների քանակը չի գերազանցում 3-ը) կարող են առանց տուգանքի չեղարկվել կամ փոփոխման ենթարկվել հյուրերի ժամանումից 30 օր առաջ։ Պատվերից հրաժարվելու մասին սահմանված ժամկետում չտեղեկացնելու դեպքում, որպես վնասի հատուցում, կպահվի տուգանք պատվիրված սենյակների 1 գիշերվա արժեքի չափով:
  • Բոլոր տեսակի խմբային պատվերները (4 սենյակ և ավել, իսկ գիշերների քանակը 4 և ավել) կարող են առանց տուգանքի չեղարկվել կամ փոփոխման ենթարկվել հյուրերի ժամանումից 30 օր առաջ։ Պատվերից հրաժարվելու մասին սահմանված ժամկետում չտեղեկացնելու դեպքում, որպես վնասի հատուցում, կպահվի տուգանք պատվիրված սենյակների ընդհանուր արժեքի 30%-ի չափով:

* Անվավեր կրեդիտ քարտերի դեպքում հյուրանոցն իրավունք ունի պահանջել նոր գործող կրեդիտ քարտ և չեղարկել ամրագրումը, եթե հարցումից 24 ժամ անց չտրամադրվեն նոր գործող տվյալներ:

Ընդհանուր դրույթներ

  • 0-5 տարեկան երեխաները հյուրանոցում մնում են ծնողների հետ նույն սենյակում, առանց վճարի:
  • Մուտքի ժամը 14:00-ն է, ելքի ժամը՝ 12:00-ն:
  • Հյուրի անձը հաստատվում է ըստ ներկայացված փաստաթղթի, այն է՝ անձնագիր կամ նույնականցման քարտ:
  • Վաղ ժամանելու դեպքում Դուք կարող եք թողնել ճամպրուկները ընդունարանում, եթե չկան այլ պայմանավորվածություններ հյուրանոցի հետ:
  • Սահմանված ժամից ուշ ելք հնարավոր է սենյակի հասանելիության և հյուրանոցի հետ նախնական պայմանավորվածության դեպքում: Ուշ ելքի դեպքում հնարավոր է պահանջվի հավելյալ վճարում:
  • Վճարումները կատարվում են ժամանելիս կանխիկ՝ բացառապես ՀՀ դրամով կամ քրեդիտ քարտով (Visa, Master Card, Maesrto, Arca, American Express): Հնարավոր է նաև բանկային փոխանցում:
  • Հյուրանոցը իրավունք ունի՝ վաղաժամ դադարեցնել ծառայությունների մատուցումը, եթե Հյուրի կողմից խախտվել են ներքոգրյալ կետերը և չվերադարձնել կանխավճարը։
  • Հյուրանոցը պատասխանատվություն չի կրում Հյուրի սենյակից որևէ թանկարժեք իրի, զարդերի, գումարի և այլ նյութական արժեքների կորստի համար:
  • Հյուրանոցը պատասխանատվություն է կրում միայն այն տրանսպորտային միջոցի անվտանգության համար, որը կայանվել է Հյուրանոցի կանգառում։
    Պատասխանատվությունը ենթադրում է տրանսպորտային միջոցին պատճառած վնասը և չի ենթադրում դրա մեջ առկա արժեքավոր իրերի/գումարի կորստի փոխհատուցում:
  • Հյուրանոցի ընդհանուր օգտագործման տարածքներում հյուրի կողմից բերված սնունդի կամ խմիչքի օգտագործման դեպքում հյուրանոցը իրավասու է դրամական պատասխանատվության ենթարկել հյուրին, կիրառելով 30000 ՀՀԴ տուգանքի չափով։
  • Կողմերի միջև տարաձայնությունները (օրինակ՝ գումարի ուշացման կամ չմուծման դեպքում) լուծվում են բանակցությունների միջոցով, չլուծման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Հյուրի պարտականություններն ու իրավունքները`

  • Հյուրանոցի կողմից իրեն մատուցված ծառայությունների դիմաց վճարել դրանք ստանալիս, եթե չկա նախօրոք ձեռք բերված այլ պայմանավորվածություն:
  • Խնայողաբար վերաբերվել իրեն ժամանակավոր օգտագործման հանձնված գույքի եւ տեխնիկայի հետ, իսկ վնասելու կամ կորցնելու դեպքում փոխհատուցել դրա արժեքը, կամ հոգալ վերանորոգման ծախսերը:
  • Չաղմկել և չխանգարել մյուս հյուրերի (բնակիչների) անդորրը։
  • Պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները։
  • Սենյակից դուրս գալիս փակել ջրի ծորակը, փակել պատուհանները, անջատել էլեկտրական ջեռոցը և սարքավորումները, սեղանին ու պահարանների վրա չթողնել գումար, զարդեր և թանկարժեք իրեր:
  • Մշտապես փակ պահել համարի դուռը։
  • Համարում լրացուցիչ հյուրեր ունենալիս (գիշերակացից, նախաճաշից կամ ընթրիքից օգտվելու դեպքում) համաձայնեցնել հյուրանոցի հետ:

Չի թույլատրվում՝

  • Նախաճաշին և ընթրիքին մատուցվաց ուտելիքը բարձրացնել համար։
  • Ծխել համարում (ծխախոտ,սիգար,նարգիլե), այլապես հյուրանոցը կարող է դադարեցնել ծառայությունների մատուցումը և չվերադարձնել կանխավճարը։
  • Համարում պահել դյուրավառ նյութեր և զենք։
  • Պահել, իրացնել, պատրաստել կամ օգտագործել թմրադեղեր և/կամ հոգեմետ դեղեր։
  • Օգտագործել ինքնաշեն էլեկտրական տաքացման սարքավորումներ։
  • Հյուրանոց գալ ընտանի կենդանիների և թռչունների հետ։

Հյուրանոցը իրավունք ունի՝

  • Վաղաժամ դադարեցնել ծառայությունների մատուցումը, եթե Հյուրի կողմից ապահովված չեն սույն պահանջները և դրանք չեն վերացվել հյուրանոցի կողմից` հյուրին հայտնելուց հետո 24 ժամվա ընթացքում:
  • Այն դեպքում երբ համարը որևէ պատճառով դառնում է բնակության համար ոչ պիտանի, բացառությամբ ֆորս-մաժորային դեպքերի, հյուրանոցը փոխարինում է տրամադրված համարը համարժեք պայմաններ ունեցող համարով կամ հյուրին վերադարձնում է փաստացի չբնակեցված օրերի համար ստացված կանխավճարը:

Հյուրանոցը պարտավորվում է՝

  • Պատշաճ որակով եւ սահմանված ժամկետներում մատուցել ծառայությունը:
  • Չհրապարակել հյուրի մասին որեւէ անձնական տեղեկություն, առանց նրա գրավոր համաձայնության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
  • Ապահովել համարների կոմունիկացիայի (տաք-սառը ջուր, էլեկտրաէներգիա, օդորակում) և հեռահաղորդակցության անխափան աշխատանքը, բացառությամբ զանգվածային անջատումների և ֆորս մաժորային դեպքերի:
  • Համարը հանձնել հյուրին գույքով ապահովված, մաքուր և բարեկարգ վիճակում:
  • Հյուրի բնակության ընթացքում մուտք չգործել համար, չանհանգստացնել և չխանգարել համարում բնակվող հյուրին(երին), բացառությամբ եթե առկա է հարևանների կողմից բողոք կամ դա պայմանավորված է մարդկանց կյանքի ու առողջության սպառնացող վտանգի չեզոքացմանը, կամ դա անհրաժեշտ է համարի անվտանգության պահպանման համար։

Անհաղթահարելի ուժի ազդեցություն

  • Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե պարտավորությունները չեն կատարվել անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով (այդպիսի իրավիճակներ են՝ երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական կամ քաղաքացիական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների ծառայության դադարեցումը, ահաբեկչական գործողությունները, պետական մարմինների ակտերը, համաճարակային իրավիճակները և այլն), որոնք անհնարին են դարձնում պարտավորությունների կատարումը։ Նման իրավիճակներում հայտնված Կողմը մյուս Կողմին հնարավորինս շուտ պետք է տեղեկացնի անհաղթահարելի ուժի առկայության մասին: