Աղվերան

Արարատ

ռեզորթ

հյուրանոց

մեր մասին

Արարատ ռեզորտը կատարյալ վայր է հանգրվանելու այն զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են զգալ Աղվերանի իրական ջերմությունը: Նորաոճ հյուրանոցն առաջարկում է Ձեզ 24-ժամյա էքսպրես գրանցում և դուրս գրում, կորպորատիվ ծառայություններ Ձեր հանգստի և գործնական հանդիպումների համատեղման համար:

Հյուրանոցի դիզայնով սենյակները հագեցած են հարմարավետ անկողիններով, անվճար WI-FI կապով և կատարյալ հանգիստն ապահովելու համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: 

Ամենօրյա համեղ նախաճաշը, բացօթյա և փակ լողավազանները, լաունջ բարը և բարեհամբյուր ու հոգատար անձնակազմը կդարձնեն Ձեր հանգիստը լիակատար: Իսկ 12D կինոթատրոնը հիասքանչ միջոց է ամփոփելու հագեցած օրը: Իսկ եթե մտահոգվում եք Ձեր երեխաների համար, մինչ Դուք վայելում եք հանգիստը Արարատ ռեզորտում, ապա մեր անձնակազմը հոգ կտանի Ձեր փոքրիկների մասին՝ ապահովելով նրանց հագեցած ու ուրախ ժամանցը մանկական խաղասենյակում կամ բացօթյա խաղահրապարակում: Ակտիվ հանգստի սիրահարները կարող են իրենց ժամանցն անցկացնել հյուրանոցի մարզասրահում կամ խաղալ բոուլինգ և բիլիարդ:

Արարատ ռեզորտի 200 հյուրի համար նախատեսված ռեստորանում կարող եք հաճելի երաժշտության ներքո վայելել ազգային և արտասահմանյան ամենահամեղ ուտեստները ընտանեկան և գործնական միջավայրերում: Իսկ եթե Դուք նախընտրում եք սրճել բնության գրկում, ապա բացօթյա սրճարանը հենց Ձեզ համար է: 

“Մենք չենք սպասարկում հաճախորդների, մենք հյուրընկալում ենք մեր հյուրերի”
Արարատ ռեզորտում համատեղված են բարձրակարգ հանգիստը, մատչելի գներն ու բարեհամբյուր միջավայրը:

Մեր հաճախորդների կարծիքը

<Ձմռան ցրտին լողալ ու նայել լեռներին՝ երբեք չեմ մոռանա այդ զգացումը>

Արամ Դարբինյան
2016-05-02 15:21:31

«Մեր սենյակն ընդարձակ էր, իսկ պատշգամբի մասին էլ խոսք չկա»

Աննա Գրիգորյան
2016-05-06 15:22:02

«Ինձ դուր եկավ խոհանոցը. ամեն ինչ շատ համեղ էր ու առատ»

Արմեն Կարապետյան
2016-05-09 15:24:19

«Համեղ ուտելիք, հարմարավետ սենյակ, Wi-Fi, 12D կինոթատրոն ու բարեհամբույր մարդիկ»

Կարինե Գասպարյան
2016-05-13 15:26:05