Լողա՞լ ու հիանալ ձյունածածկ լեռների գագաթներով: Արարատ ռեզորթ հյուրանոցի 280 քմ մեծությամբ բացօթյա լողավազանում մեր հյուրերը վայելում են թարմացնող լեռնային օդի ու ջրի կազդուրիչ համադրությունը տարին 365 օր:
Սուզվե՛ք մեր տաքացվող լողավազանի մեջ կամ ըմբոշխնե՛ք Ձեր սիրելի կոկտեյլը լողավազանին կից բարում:
Երբեմն ցնցող տեխնոլոգիաներն ու կահավորումը բավարար չեն օրվա ծանրությունը թոթափելու համար: Ջերմացնող արև ու ջուր և հորիզոնը եզրանախշող լեռներ՝ ահա թե ինչը կդարձնի Ձեր հանգիստը Հայաստանում կատարյալ: