Աղվերան

Արարատ

ռեզորթ

հյուրանոց

Դելյուքս սենյակ

Բոլոր սենյակները

Արարատ ռեզորթ հյուրանոցն առաջարկում է 5 դելյուքս կարգի սենյակ, որոնք կահավորված են երկտեղանի մահճակալներով: Դելյուքս համարը նախատեսված է 2 անձի համար, ունի հարմարավետ հյուրասրահ, բազմոց, երկու բազկաթոռ և սեղան: Այս յուրահատուկ համարը ունի բացօթյա պատշգամբ` բնության հիանալի տեսարանով: Համարում կա զգեստապահարան, չհրկիզվող պահարան, բազմալիքային հեռուստատեսություն, անվճար WI-FI ինտերնետ, ներքին հեռախոս, ինչպես նաև համարում կա սառնարան: Բոլոր համարները էլեկտրոնային քարտ-բանալիով են: Լոգասենյակներն ունեն լոգախցիկներ` շուրջօրյա տաք և սառը ջրով, սանհանգույցի միանգամյա օգտագործման պարագաներ:

սենյակների հարմարություններ

կոնդիցիոներ
WIFI
Ֆեն
Սառնարան փոքր
Չհրկիզվող պահարան
Հեռուստացույց