Աղվերան

Արարատ

ռեզորթ

հյուրանոց

Բոուլինգ

Ինչու՞ չստուգենք Ձեր դիպուկությունը մեր բոուլինիգի ու բիլիարդի սրահում: Brunswick ընկերության 3 խաղահարթակներով բոուլինգը հիասքանչ տարբերակ է ընտանիքի և ընկերների հետ զվարճանալու կամ, գուցե, մրցելու համար: Մեզ մոտ Դուք կունենաք հիշարժան երեկոներ ու հաղթանակի բերկրանք:

...
Մանրամասն.

Մարզասրահ

Չեք պատկերացնու՞մ Ձեր օրն առանց 5 կմ վազքի կամ ծանրաձողը բարձրացնելու: Արարատ ռեզորթն առաջարկում է չհետաձգել Ձեր մարզումներն ու օգտվել առաջին հարկում տեղակայված մարզասրահից:
 

...
Մանրամասն.

Բիլիարդ

Խաղի սիրահարները բարձր կգնահատեն նույն սրահում տեղադրված բիլիարդի 2 սեղանը՝ յուրաքանչյուրը 3.7 × 1.8 մ մեծությամբ: Համադրե՛ք խաղը հաճելի զրույցների ու բարում առկա խմիչքների հարուստ տեսականու հետ:

...
Մանրամասն.

Խաղահրապարակ

Ճոճարան, սահարան, ավազուտ… մեր խաղահրապարակը միշտ մաքուր և անվտանգ է:
Եթե ուզում եք սեփական ուժերը փորձել բասկետբոլում կամ վոյելբոլում, ապա օգտվե՛ք մեր 14 x 24 մ մեծությամբ խաղադաշտից:
Ծառերով շրջապատված ընդարձակ հանգստյան գոտիներում կազմակերպե՛ք զբոսախնջույքներ կամ գուցե արշավներ: Ձեր փոքրիկին դուր կգա բնության հետ շփումը: Մի հրաշագեղ զգացում՝ համադրված մեր անձնակազմի անպաճույճ անկեղծությամբ, ովքեր հպարտությամբ կպատմեն Աղվերանի ու Արարատ ռեզորթի հին ու բարի օրերից:
Meta Title: Աղվերան Արարատ ռեզորթ. Հարմարություններ
Meta Description: Աղվերան Արարատ ռեզորթ հյուրանոցն ունի 2 կոնֆերանս սրահ, 2 խաղահրապարակ, մարզասրահ, 3 լողավազան, շոգեբաղնիք, բիլիարդ, բոուլինգ, 12D կինոթատրոն և ավտոկայանատեղի:

...
Մանրամասն.