Աղվերան

Արարատ

ռեզորթ

հյուրանոց

Փակ լողավազան / Սաունա / Ջակուզի

Մինչ Ձեր երեխաները կխաղան մեր մանկական սենյակում, Դուք կարող եք լողալ մեր փակ տաքացվող լողավազանում կամ վերականգնել ուժերը ֆիննական շոգեբաղնիքում: 42 քմ մեծությամբ լողավազանին կից կա նաև ընդարձակ ջակուզի:
Կազդուրե՛ք Ձեր մարմինն ու հոգին
Ասում են՝ շոգեբաղնիքը բարձրացնում է տրամադրությունն ու դարձնում ավելի լավատես: Մեր լողավազանն ու շոգեբաղնիքը բաց են և՛ վաղ առավոտյան և՛ ուշ երեկոյան Ձեր հանգիստը լիակատար դարձնելու համար:
Իսկ եթե ցանկանում եք անցկացնել գործնական հանդիպումը կամ ընտանեկան ժամանցն առանձին լողավազանի շուրջ, Արարատ ռեզորթ հյուրանոցը Ձեզ կտրամադրի ընդարձակ առանձնասենյակ տաքացվող լողավազանով, նրբաճաշակ կահավորված նախասրահով ու ննջասենյակով:

...
Մանրամասն.

Բացօթյա լողավազան

Լողա՞լ ու հիանալ ձյունածածկ լեռների գագաթներով: Արարատ ռեզորթ հյուրանոցի 280 քմ մեծությամբ բացօթյա լողավազանում մեր հյուրերը վայելում են թարմացնող լեռնային օդի ու ջրի կազդուրիչ համադրությունը տարին 365 օր:
Սուզվե՛ք մեր տաքացվող լողավազանի մեջ կամ ըմբոշխնե՛ք Ձեր սիրելի կոկտեյլը լողավազանին կից բարում:
Երբեմն ցնցող տեխնոլոգիաներն ու կահավորումը բավարար չեն օրվա ծանրությունը թոթափելու համար: Ջերմացնող արև ու ջուր և հորիզոնը եզրանախշող լեռներ՝ ահա թե ինչը կդարձնի Ձեր հանգիստը Հայաստանում կատարյալ:

...
Մանրամասն.

12D կինոթատրոն

12D կինոթատրոնն օրվա հոգսերը մոռանալու և ադրենալինի չափաբաժինը ստանալու յուրօրինակ հնարավորություն է։ HD որակի ձայնի ու պատկերի շնորհիվ՝ կզգաք հորիզոնում մարող արեգակի ջերմությունը և տանիքներ ավերող փոթորկի հզորությունը։
12D կինոթատրոնում ապրած զգացումները Դուք դեռ երկար կհիշեք։
Ֆիլմերի հատուկ ընտրանի, 9 հարմարավետ աթոռ ու վերջին սերնդի տեխնոլոգիաներ՝ ահա այն ամենն, ինչ առաջարկում է մեր կինոթատրոնն էքստրիմի սիրահարներին։

...
Մանրամասն.

Մանկական խաղասենյակ

Արարատ ռեզորթ հյուրանոցում մենք սիրում ենք երեխաներին և ցանկանում ենք, որ բոլորը հաճույք ստանան մեզ հետ անցկացրած օրերից: Մեր անձնակազմը հոգ կտանի Ձեր փոքրիկների մասին մեր մանկական խաղասենյակում, մինչ Դուք կվայելեք Ձեր հանգիստը լողավազանում կամ 12D կինոթատրոնում:
Ձեր փոքրիկը չի ձանձրանա խաղասենյակում, որտեղ նա կգտնի խաղեր, որոնց մասին միշտ երազել է:

...
Մանրամասն.