Աղվերան

Արարատ

ռեզորթ

հյուրանոց

ՌԵՍՏՈՐԱՆ ԵՎ ԲԱՐ

Վերադարձ ծառայություններ էջ

Արարատ ռեզորթ հյուրանոցն ունի կատարյալ պայմաններ ընտանեկան ու կորպորատիվ միջոցառումների համար: Հյուրանոցի տեղանքը՝ փակ ու բացօթյա տարածքներով, հնարավորություն է տալիս այստեղ նշել տարատեսակ իրադարձություններ: Մեր արհեստավարժ անձնակազմի շնորհիվ՝ տոնախմբությունը կամ ընտանեկան ընթրիքը կանցնի առանց խոտանների ու լի հիշողություններով: Մեր սպասարկումն ու հյուրասիրությունն անշուշտ կտպավորեն ու կգոհացնեն Ձեր հայաստանցի ու օտարերկրյա հյուրերին:
 
Ռեստորան
Արարատ ռեզորթ հյուրանոցի ռեստորանը նախատեսված է 250 հյուրի համար: Տոնակատարությունից մինչև հասարակ նախաճաշ, հայկական խորտիկներից մինչև չինական խոհանոց՝ մեր յուրաքանչյուր հյուր կգտնի իր քիմքին հաճելի ուտեստներ:
Համադրե՛ք Ձեր ընթրիքը հաճելի երաժշտության հետ
Առաջարկվող շվեդական սեղանի ճաշատեսակները կամ Ձեր պատվերով մատուցված ուտեստները կարող եք համտեսել ծառերով եզերված վերանդայում:
Զգացե՛ք տեղի համն ու հոտը. մենք հպարտությամբ համագործակցում ենք տեղի լավագույն մատակարարների հետ:
 
Սրճարան
Մեր բացօթյա սրճարանում մատուցում են Աղվերանի լավագույն սուրճն ու տնական հրուշակեղենը: Մինչ Դուք կկիսվեք հարազատների հետ ձեր վառ հիշողություններով կամ ապագայի ծրագրերով, մեր անձնակազմը կպատրաստի համադամասերի քիմքին հաճո նախուտեստներ:
Ընտրե՛ք սենդվիչների, աղցանների, թեյերի ու թարմ հյութերի լայն ընտրանուց Ձեր նախընտրածը և ընկղմվե՛ք անծայրածիր հանգստության մեջ:
 
Լոբբի լաունջ բար
Լոբբի լաունջ բարն առանձնանում է շքեղ ու ոճային լուծումներով՝ հյուրընկալ վայր մեկ բաժակ գինի կամ վիսկի վայելելու համար: Հատուկ նախագծված լուսավորության և կահույքի շնորհիվ՝ լաունջ բարը հարմար է և՛ անձնական և՛ գործնական հանդիպումների համար:
Համտեսե՛ք մեր նրբաճաշակ կոկտեյլներն՝ ունկնդրելով հաճելի երաժշտություն:

Այլ Հարմարություններ

ՌԵՍՏՈՐԱՆ ԵՎ ԲԱՐ

Մանրամասն.

Կոնֆերանս դահլիճ

Մանրամասն.

Բոուլինգ

Մանրամասն.

Մարզասրահ

Մանրամասն.

Բիլիարդ

Մանրամասն.

Խաղահրապարակ

Մանրամասն.

Փակ լողավազան / Սաունա / Ջակուզի

Մանրամասն.

Բացօթյա լողավազան

Մանրամասն.

12D կինոթատրոն

Մանրամասն.

Մանկական խաղասենյակ

Մանրամասն.