Աղվերան

Արարատ

ռեզորթ

հյուրանոց

ՌԵՍՏՈՐԱՆ ԵՎ ԲԱՐ

Արարատ ռեզորթ հյուրանոցի ռեստորանը նախատեսված է 250 հյուրի համար: Տոնակատարությունից մինչև հասարակ նախաճաշ, հայկական խորտիկներից մինչև չինական խոհանոց՝ մեր յուրաքանչյուր հյուր կգտնի իր քիմքին հաճելի ուտեստներ: Սրճարան Մեր բացօթյա սրճարանում մատուցում են Աղվերանի լավագույն սուրճն ու տնական հրուշակեղենը: Մինչ Դուք կկիսվեք հարազատների հետ ձեր վառ հիշողություններով կամ ապագայի ծրագրերով, մեր անձնակազմը կպատրաստի համադամասերի քիմքին հաճո նախուտեստներ: Ընտրե՛ք սենդվիչների, աղցանների, թեյերի ու թարմ հյութերի լայն ընտրանուց Ձեր նախընտրածը և ընկղմվե՛ք անծայրածիր հանգստության մեջ:

...
Մանրամասն.

Կոնֆերանս դահլիճ

Արարատ ռեզորթը վայր է, որտեղ մարդիկ հանդիպում են ու տոնում: Շքեղ ընդունելություն և գործնական հանդիպում, համաժողով և բազմօրյա դասընթացներ՝ մեր փորձառու անձնակազմը կօգնի Ձեզ անցկացնել հիշարժան միջոցառումներ մեր երկու կոնֆերանս դահլիճում: Դահիլճներից յուրաքանչյուրը նախատեսված է առնվազն 70 մասնակցի համար:
Արդի և գործնական
Ընդարձակ պատշգամբից ու Ծաղկունյաց լեռների տեսարանից զատ՝ Արարատ ռեզորթն առաջարկում է ժամանակակից անհրաժեշտ բոլոր սարքավորումներ՝ լուսարձակներ, բարձրախոսներ, համաժամանակյա թարգմանության համակարգ, և սա դեռ ամենը չէ: Մինչ 

...
Մանրամասն.

զվարճություն

Արարատ ռեզորթը Ձեզ է առաջարկում զվարճություն և բարձր տրամադրություն ապահովվող իր ծառայությունները: Փակ լողավազանը  և սաունան, բացօթյա և ընդարձակ տաքացվող լողավազանը և 12D կինոթատրոնը կդարձնեն Ձեր հանգիստը ավելի լիակատար և տպավորիչ, իսկ մանկական շքեղ կահավորված սենյակը Ձեր երեխաների ամենասիրելի վայրը կդառնա:

...
Մանրամասն.

սպորտ

Արարատ ռեզորթում սպորտով զբաղվելու առաջարկները բավականին գրավիչ են: Ժամանակակից տեխնիկական լուծումներով հագեցած բոուլինգը Ձեզ կպարգևի հաղթանակի նորանոր բերկրանքներ: Մարզասրահը նույնպես հագեցված է արդի մարզասարքերով և ստեղծված են բոլոր պայմանները ակտիվ մարզվելու համար: Փորձեք Ձեր ուժերը բիլլիարդում, թենիսում կամ ինչու ոչ նաև բացօթյա բասկետբոլի դաշտում:

...
Մանրամասն.